![]() |
ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ |
||
Անշարժ գույքի գնահատումԱնշարժ գույքի գնահատումը գնահատման գործունեության ամենատարածված տեսակն է, որն իր մեջ ներառում է սեփականության կամ այլ իրավունքների ( օրինակ` վարձակալության իրավունքի,օգտագործման իրավունքի և այլն) արժեքի որոշումը անշարժ գույքի հետևյալ օբյեկտների նկատմամբ` շենքերի (ինչպես առանձին,այնպես էլ արտադրական համալիրների կազմում գտնվող),գրասենյակային, պահեստային և արտադրական կառույցների, հողամասերի, ճանապարհների, կամուրջների, մուտքային ուղիների, բնակելի տների և բնակարանների: Անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը գույքը ձեռք բերողի մոտ առաջանում է նրա գրանցման պահից և դադարում է սեփականատիրոջ կողմից այդ անձի գույքի օտարման, սեփականատիրոջ կողմից սեփականության իրավունքից հրաժարվելու, մահվան,կամ գույքի ոչնչացման և գույքի նկատմամբ սեփականության իրավունքի կորստի և օրենքով նախատեսված այլ դեպքերում: Անշարժ գույքի գնահատումը անհրաժեշտ է հետևյալ դեպքերում.
1. Առքուվաճառքի կամ վարձակալության հանձնելու
2. Ձեռնարկության բաժնևորման և գույքային մասնաբաժինների վերաբաշխման
3. Նոր փայատերերի ներգրավման և բաժնետոմսերի լրացուցիչ էմիսիայի
4. Անշարժ գույքի օբյեկտների ապահովագրման
5. Անշարժ գույքի գրավի դիմաց վարկավորման
6. Ձեռնարկությունների և կազմակերպությունների հիմնադիր կապիտալում անշարժ գույքի օբյեկտների մուտքագրման
7. Ներդրումային նախագծերի մշակման և արդյունավետության գնահատման և ներդրողների ներգրավման
8. Անշարժ գույքի օբյեկտների լուծարման
9. Ժառանգության իրավունքի և դատավճռի կատարման, գույքային վեճերի լուծման
10. Այլ գործողությունների ժամանակ` կապված անշարժ գույքի օբյեկտների նկատմամբ գույքային իրավունքի կիրառման հետ:
Բացի դրանից, անշարժ գույքի գնահատման ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել, որ անշարժ գույքի շուկան գտնվում է ինչպես երկրի, այնպես էլ առանձին մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման, ինչպես նաև քաղաքական կայունության գործոնների զգալի ազդեցության տակ:
|
|||
Copyright ©2023 appraiser.am. All Rights Reserved Developed WebSystems.am |