ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ |
|||
Ընկերության այցեքարտը. գնահատում"Արթին էնթրփրայսի" այցեքարտը թե’ Հայաստանում, եւ թե’ երկրից դուրս, առաջին հերթին գնահատումն է: Այստեղ "Արթինի" ձեռքբերումներն աննախադեպ են: 1998թ. մինչ օրս ընդհանուր առմամբ կատարվել են 5000-ից ավելի գնահատումներ: "Արթին Էնթրփրայս" անունը առաջիններից է հիշատակվում Կովկասում` որպես միջազգային չափանիշներով գնահատող ընկերություն: Ընկերությունը հաղթող է ճանաչվել միջազգային գնահատումների մրցույթներում: Այսպես, 2000թ. ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից անցկացրած Հայաստանի Հանրապետություն անշարժ գույքի շուկայի մոնիթորինգի արդյունքում` որպես լավագույն գնահատող: Հայաստանի զարգացման ծրագրերում "Արթինը" օրինաչափորեն ունեցել է մասնակցության իր բաժինը` կատարելով տնտեսության առավել դինամիկ զարգացող ոլորտների գնահատումները. առաջին` ներգրավումը Երեւանի կառուցապատման-իրացման երեք խոշոր ծրագրերում` Հյուսիսային պողոտա, Գլխավոր պողոտայի կառուցապատում, Գաֆեսճյան հիմնադրամի պատվերով` Կասկադ համալիր, երկրորդ` Հայաստանի Հանրապետություն լեռնահանքային արդյունաբերության գրեթե ողջ ներուժի գնահատումը: Իրացման գոտիներ. Երբ 2001թ. կյանքի կոչվեց Հյուսիսային պողոտայի, հետագայում` Գլխավոր պողոտայի կառուցապատման մեծածավալ ծրագիրը, ընկերությունը կարողացավ կատարել ամենաբարդ ու անհնարին թվացող գնահատումներ: Շնորհիվ "Արթինի" հավասարակշռված, մասնագիտորեն ճիշտ, ընկալելի ու վստահելի գնահատումների` վիճահարույց գույքերի հին ու նոր տերերը (հատկապես հասարակական նշանակության օբյեկտների) կարողացան գալ ընդհանուր հայտարարի գույքի արժեքների շուրջ: Խորհրդային Միության փլուզումից հետո քաղաքային հողերը եւս կանոնակարգված չէին, չունեին հիմքեր. գնահատման ճիշտ մեթոդաբանությունը թույլ տվեց հերթով վերացնել խնդիրները, իսկ մասնագիտական առաջարկները հասան մինչեւ կառավարություն: Այսպիսով, իր վրա վերցնելով շուկայում առաջինը լինելու պատասխանատվությունը, ընկերությունը կարողացավ տեղից շարժել քաղաքաշինական ծրագրերի իրականացման առաջին ու ամենակարեւոր փուլի` գույքի գնահատման, ներդրումային փաթեթների պատրաստման, փոխհատուցման, իրացման, տեղանքի մաքրման, տեղաբնակեցման, շենքերի կարկասի ամբողջ մեխանիզմը` կանաչ ճանապարհ բացելով մնացած ծրագրերի համար: Այսօր արդեն գնահատման շուկան շատ ավելի աշխույժ է, կատարվում են հսկայածավալ իրացման-շինարարական աշխատանքներ, եւ այդ գործում արդեն ընդգրկված են նաեւ այլ ընկերություններ: Արդյունաբերություն. Երբ 2000թ.-ից Հայաստանում թափ առավ հանքարդյունաբերությունը, սկսվեց արտասահմանյան ներդրումների հոսքը, միջազգային կարգի ճշգրիտ գնահատումների անհրաժեշտություն առաջացավ, ընկերությունը ներգրավվեց հանքարդյունաբերության գրեթե ամբողջ ներուժի գնահատման բարդ գործընթացում: Ոլորտի ձեռնարկությունների 80-90%-ի գնահատումը կատարվեց հենց "Արթինի" կողմից ("Արմենիան Քափըր Փրոգրամ", Կապանի լեռնահարստացուցիչ կոմբինատ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, "Բեյզ Մեթըլս" եւ այլն): Բարձր մակարդակի գնահատման ու ներդրումային փաթեթների նախապատրաստման արդյունքում շնորհիվ այս ոլորտում ու առանձին ձեռնարկություններում իրականացվեցին խոշոր ներդրումային ծրագրեր, գրանցվեց արագ աճ ու զարգացում: Եվ ոչ միայն հանքարդյունաբերության ոլորտում. 1998 թ. գնահատման ոլորտի կանոնակարգմանը զուգահեռ "Արթինը" սկսեց ակտիվորեն համագործակցել նաեւ այլ ոլորտների ձեռնարկությունների հետ, հատկապես նրանց, որոնք կապված են դրսի շուկաների հետ: Միջազգայնորեն ընդունված չափանիշներով ու դրսում ընկալելի մեթողաբանությամբ գնահատումներն այդ ժամանակահատվածում "Արթինի", կարելի է ասել` մենաշնորհն էր: Հետագայում շուկայում ի հայտ եկան այլ ընկերություններ, սակայն նրա հեղինակությունն այս ասպարեզում դոմինանտ է: Միջազգային չափանիշներով գնահատումների, ներդրումային փաթեթների ու բիզնես-նախագծերի պատրաստման նպատակով "Արթինին" են դիմել տասնյակ մեծ ու փոքր ընկերություններ (Հայաստանի Հանրապետություն ջրային տնտեսություն, "Արմենիա" միջազգային օդանավակայաններ, "Նաիրիտ", "Հայէլեկտրամեքնա", "Վիասվեր Տեխնոպարկ", Որոտանի ՀԷԿՀ եւ այլն): "Արթինի" օգնությամբ զարգացման ու ներդրումային ծրագրեր են առաջ քաշել նաեւ առողջապահական, կրթամշակութային բազմաթիվ կենտրոններ: Ինչ վերաբերում է տարածաշրջանային համագործակցությանը, Մոսկվայից հետո հաջորդ քայլը Վրաստանն էր: Սկզբում կատարվեց խոշոր առեւտրային տարածքների, պահեստային տնտեսությունների գնահատում, այնուհետեւ Վրաստանի ամենամեծ էներգետիկ համակարգի` "Էներգոպրո Ջեորջիա"-ի գնահատումը: Անշարժ գույքից բացի ընկերությունը տարիների ընթացքում մասնագիտացել է նաեւ սարք-սարքավորումների, մեքենա-մեխանիզմների, շարժական գույքի գնահատման գործում, նաեւ` մեծածավալ գույքագրման աշխատանքների: Սկսվել են աշխատանքներ գնահատման այնպիսի ուղղություններում, որոնք Հայաստանում դեռեւս նորություն են` ոչ նյութական ակտիվների, մտավոր սեփականության օբյեկտների, գյուտերի, արտադրական նմուշների, "know how " գնահատում, նաեւ` էկոլոգիական խնդիրներով գույքի, պատմամշակութային արժեք ունեցող շենքերի գնահատումը: |
|||
Copyright ©2024 appraiser.am. All Rights Reserved Developed WebSystems.am |