ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ |
|||
Հողի գնահատումՀողի գնահատումը կատարվում է հողի առավել արդյունավետ օգտագործման սկզբունքից ելնելով: Դա նշանակում է, որ հողի շուկայական արժեքը որոշում են ելնելով հողամասի այնպիսի օգտագործումից, որը հանդիսանում է առավել հավանականը, ֆիզիկապես հնարավորը, գիտակցաբար արդարացվածը, համապատասխանում է գործող օրենսդրության պահանջներին, ֆինանսապես իրագործելի է, որը արդյունքում տալիս է հողամասի արժեքի առավելագույն հաշվարկային մեծությունը: Ընդ որում հնարավոր է հողամասի հիմնավորված բաժանումը առանձին մասերի, որոնք տարբերում են ձևերով, տեսքով և օգտագործման բնույթով: Հողամասի առավել արդյունավետ օգտագործումը կարող է չհամընկնել նրա ընթացիկ օգտագործման հետ: Հողամասի շուկայական արժեքը առաջին հերթին կախված է նրա գտնվելու վայրից և արտաքին գործոնների ազդեցությունից, ինչպես նաև շուկայում առաջարկից և պահանջարկից, վաճառողների և գնորդների մրցակցության բնույթից և չի կարող գերազանցել համարժեք օգտակարության այլ հողամասի ձեռքբերման ծախսերը: Հողամասի շուկայական արժեքը կախված է նաև որոշակի ժամանակաընթացքում նրա առավել արդյունավետ օգտագործմամբ, շահույթի ստացման հավանականությունից, ժամկետից և սպասվող մեծությունից: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ հողամասի շուկայական արժեքը ժամանակի ընթացքում փոխվում է և հողի գնահատումը միշտ կատարվում է կոնկրետ օրվա համար, այդ դեպքում հողամասի նպատակային նշանակության փոփոխման հետ նրա շուկայական արժեքը նույնպես փոխվում է:
Հողի անկախ գնահատումը իջեցնում է ներդրողների ռիսկը, այն շուկայական շրջանառության մեջ մտցնելիս, հեշտացնում է հիփոթեքային վարկավորման պայմանների ստեղծումը և թույլ է տալիս տնտեսական շրջանառության մեջ մտցնել առավել արժեքավոր և եկամտաբեր հողեր:
|
|||
Copyright ©2024 appraiser.am. All Rights Reserved Developed WebSystems.am |