ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ |
|||
Սարքավորումների գնահատումՍարքավորումների գնահատումը, դա գնահատման գործունեության բազմաբովանդակ ձև է, որը իր մեջ ներառում է շարժական գույքի օբյեկտների գործնականում ամբողջ սպեկտորի արժեքի որոշումը` հաստոցների, սարքերի, համակարգիչների, ավտոմեքենաների, տեխնոլոգիական համալիրների, հոսքագծերի, ուժային ագրեգատների, կազմտեխնիկայի, կահույքի, գրասենյակային սարքավորումների, կենցաղային առարկաների և այլ օբյեկտների, որոնք վերաբերում են շարժական գույքին: Փորձաքննություն անցկացնելիս գնահատողը սահմանում է շուկայում առկա նույնատիպ օբյեկտների արժեքը, որոշում է մաշվածությունը և գնահատվող օբյեկտի օգտագործումից կամ վաճառքից եկամուտ ստանալու հնարավորությունը: Արժեքի վերջնական մեծությունը որոշվում է թվարկված գործոնների համալիր վերլուծության հիման վրա: Սարքավորումների և մեքենաների գնահատման անհրաժեշտությունը զգացվում է, երբ քաղաքացիական իրավունքի օբյեկտը ( իր,գույք,գույքային իրավունք և այլն) մտնում է տնտեսական շրջանառության մեջ և նրա նկատմամբ կատարվում են այս կամ այն տնտեսական գործողություններ: Մեքենաները և սարքավորումները կարող են լինել տարբեր գործարքների օբյեկտներ, կապված իրային իրավունքի սահմանման, փոփոխման և դադարեցման հետ, և դրա հետ կապված դառնում է գնահատման օբյեկտ: Բացի դրանից , մեքենաների և սարքավորումների գնահատման անհրաժեշտությունը կարող է ծագել նաև այլ հանգամանքների դեպքում, որոնք կապված են իրային իրավունքի փոփոխության հետ, օր.` հիմնական ֆոնդերի վերագնահատման, ապահովագրման, գրավի, վարկավորման նպատակների, բիզնեսի լուծարման և այլ դեպքերում: |
|||
Copyright ©2024 appraiser.am. All Rights Reserved Developed WebSystems.am |