ԱՐԹԻՆ ԷՆԹՐՓՐԱՅՍ տարիներով փորձված պրոֆեսիոնալիզմ |
|||
Ինչ՞ է գնահատումըՍկսենք անմիջապես «ինչ է նշանակում գնահատում» հասկացությունից: Ինչ-որ բան գնահատել, նշանակում է որոշել օբյեկտի արժեքը: Գոյություն ունի ավելի բարդ սահմանում, միաժամանակ արտացոլելով գնահատում իրականացնելու էությունը և սահմանափակող պայմանները:
Գնահատումը ` փորձագետ-գնահատողի կողմից գնահատման օբյեկտի արժեքի սահմանման գործողությունն է, հատուկ նպատակների համար, որի արդյունքը հանդիսանում է գնահատվող օբյեկտի արժեքի մասին գիտականորեն հիմնավորված կարծիքը գնահատման օրվա համար` գումարային արտահայտմամբ:
Գնահատման օբյեկտներ կարող են հանդիսանալ տարբեր ակտիվներ` հողը, շենքերը, կառույցները և անշարժ գույքի այլ օբյեկտներ, սարքավորումներ, արժեթղթեր, ոչ նյութական ակտիվներ ( հեղինակային իրավունքներ և այլն), ձեռնարկությունը որպես գործող բիզնես և այլն:
Գնահատման գործողությունը իր մեջ ներառում է երկու բազային բաղկացուցիչ մաս` վերլուծական և հաշվարկային, որոնց գրագետ համադրումը թույլ է տալիս կազմավորել գիտականորեն հիմնավորված կարծիք:
ԳնահատումՇուկայական տնտեսությունում մասնագիտական գնահատումը հանդիսանում է անհրաժեշտ գործիք որոշումներ կայացնելիս, որոնք ուղեկցում են վաճառքի , գրավի, ապահովագրության, գույքի վարկավորման գործընթացներին և շատ այլ դեպքերում: Սակայն, այդ գործիքը ներկայումս գնահատման ծառայությունների սպառողներից շատերի կողմից (նկատի է առնվում ինչպես իրավաբանական,այնպես էլ ֆիզիկական անձանց) օգտագործվում է միայն այն դեպքում, երբ դա պահանջում են օրենսդրական կամ նորմատիվ ակտերը: Սակայն գնահատումը առավել նշանակալից է ,երբ այն ինտեգրված է որոշումներ կայացնելու պրոցեսի յուրաքանչյուր փուլում:
Անշարժ գույքի ,մեքենաների և սարքավորումների գնահատումը կարող է կատարվել առքուվաճառքի նախապատրաստման, շուկայական արժեքի որոշման, հիմնադիր կապիտալի մեջ ներգրավելու նպատակների համար:
Վարկատուին դիմելու դեպքում վարկառուին կարող է անհրաժեշտ լինել օբյեկտի գրավային արժեքի մասին հաշվետվություն, որոնք առաջարկվում են որպես ապահովություն:Ապահովագրական ընկերության հետ բանակցությունների ընթացքում ապահովագրական մուծումների ծավալների համաձայնեցման համար ձեզ կարող է անհրաժեշտ լինել օբյեկտի ապահովագրական արժեքի մասին եզրակացություն:
Բիզնեսի գնահատումը կատարվում է հետևյալ նպատակներով`
Նշված դեպքերում մեծամասամբ գնահատումը պարտադիր չէ, սակայն խելացի գործող սեփականատերը, վաճառողը, գնորդը կամ անձը, որը ներգրավված է ձեռնարկության վերակազմավորման մեջ, ձգտելով առավելագույնը հաշվարկել գործարքի երկարաժամկետ հետևանքները և պաշտպանել իր շահերը , անխուսափելիորեն բախվում է այս աշխատանքները կատարելու անհրաժեշտության հետ:
|
|||
Copyright ©2024 appraiser.am. All Rights Reserved Developed WebSystems.am |